News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կառավարության նիստում անդրադարձավ ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում մեր մարզիկների գրանցած աննախադեպ արդյունքին՝ թիմային հաշվարկում երկրորդ տեղն են զբաղեցրել:

«16 հոգի էր ընդգրկված մեր հավաքականում, և 10 մեդալ ունեցանք՝ 4 ոսկի և ընդամենը 1 բրոնզ, մյուսներն արծաթ էին: Ուրախ եմ, որ նաև աղջիկներից ունեինք մրցանակակիր: Իհարկե, նրանց մասնակցությունը շատ ավելի պետք է խրախուսել: Կարևոր է նաև, որ հավաքականի անդամները ներկայացնում էին տարբեր դպրոցներ, այդ թվում՝ մարզերից»,- մանրամասներ է ներկայացրել նախարարը և հավելել, որ այս ամենը հիմք է տալիս ասելու, որ բռնցքամարտում մեր հաջողությունները լինելու են շարունակական և ընդլայնվելու են:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկրում Եվրոպայի և Աշխարհի առաջնություններ անցկացնելու մոտեցումը նաև լրացուցիչ լիցք և խթան է մեր մարզիկների համար. «Կարծում եմ՝ այդ պրակտիկան պետք է շարունակել»:

Տպել
Ամենաշատ