News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Կառավարող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հնարավոր է, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանվի պաշտոնից։ Նրա խոսքով՝ «տեղեկություն կա, որ նման սցենարն ակտիվորեն քննարկվում է», տեղեկացրել է «Грузия.Online»-ը։

«Մեծ է հավանականությունը, որ նախագահը հրաժարական կտա, փաստացի կհեռացվի... Ամենայն հավանականությամբ, դա կարող է տեղի ունենալ օգոստոս-սեպտեմբերին»,- ասել է Կոբախիձեն։

Նա ենթադրել է, որ Զուրաբիշվիլին կարող է աջակցել ընդդիմության ընտրարշավին կամ անձամբ մասնակցել խորհրդարանական ընտրություններին։

«Մենք բոլորս նախապես գիտենք, թե ինչի վրա է իր արշավը կազմակերպելու ընդդիմությունը ընտրություներից հետո, եւ այդ արմատական ընդդիմությունում կարող է Սալոմե Զուրաբիշվիլու աջակցության կարիքն զգացվի։ Ի դեպ, կարելի է դիտարկել նաեւ այլընտրանքային սցենարը, երբ Զուրաբիշվիլին հեռանա նախագահի պաշտոնից օգոստոս-սեպտեմբերին, որպեսզի մասնակցի խորհրդարանական ընտրություններին»,- ասել է նա։

Կառավարող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը սեպտեմբերի 1-ին հայտարարել է Զուրաբիշվիլու իմփիչմենթի ընթացակարգ սկսելու մասին։ Այդ որոշումը նա բացատրել է նախագահի կողմից պետության հիմնական օրենքի խախտմամբ։ «Վրացական երազանքի» կարծիքով՝ այդպիսին պետք է համարել Զուրաբիշվիլու եվրոպական շրջագայությունն առանց կառավարության թույլտվության։

Հոկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարանն ընդունել է Վրաստանի նախագահի կողմից օրենքի խախտման փաստը՝ դրանով իսկ կանաչ լույս վառելով իմփիչմենթի ընթացակարգի առջեւ։ Համապատասխան որոշմանն  աջակցել են դատական ատյանի ինն անդամներից վեցը։ Դրանից հետո այն տեղափոխվել է խորհրդարան։ Իմփիչմենթի իրականացումը պահանջել է ոչ միայն իշխանական, կուսակցության, այլեւ ընդդիմության աջակցությունը։ Արդյունքում՝ «Վրացական երազանքին» չի հաջողվել հավաքել անհրաժետ քանակությամբ ձայներ Զուրաբիշվիլուն հեռացնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ