News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վեց տարվա ընթացքում առաջին անգամ այցով ժամանել է Հունաստան։

Թուրքիայի նախագահին օդանավակայանում դիմավորել է Հունաստանի արտգործնախարար Յորղոս Յերապետիտիսը։

Ինքնաթիռը նախատեսվածից շուտ է ժամանել։ Էրդողանը չի նստել լիմուզին, այլ պատվիրակության հետ գնացել է օդանավակայանի VIP սրահ։

Այցի ընթացքում Թուրքիայի ղեկավարը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուի և վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Հունաստանի և Թուրքիայի միջև համագործակցության բարձրագույն խորհրդի հինգերորդ նիստը կանցկացվի Հունաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի նախագահությամբ։

Ակնկալվում է, որ կողմերը կստորագրեն Բարեկամական հարաբերությունների և բարիդրացիության հռչակագիր, ինչպես նաև առնվազն 20 համաձայնագիր, այդ թվում՝ միգրացիայի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ