News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում տեղի է ունեցել ձերբակալված Գագիկ Աշոտի Ոսկանյանի քրեական գործով դատաքննությունը:

APA-ն հայտնում է, որ այսօր Սաբունչու շրջանային դատարանում Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աբդուլլա Մամեդովի նախագահությամբ տեղի ունեցած դատավարության ժամանակ նիստից հետո ընթերցվել է վճիռը։

Դատարանը Գագիկ Աշոտի Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման։

Ադրբեջանական կողմը նրան որպես դիվերսանտ է ներկայացնում. օգոստոսի 16-ին Բաքուն հայտարարել է, թե Քելբաջարի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել՝ հրազեն կիրառելով իրենց հաջողվել է կասեցնել այն ու ձերբակալել Ոսկանյանին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր մեղադրանքն ու բացարձակ սուտ որակել։

Ավելի վաղ, սակայն, երբ ադրբեջանական կողմն այս միջադեպի վերաբերյալ դեռ ոչինչ չէր հաղորդել, պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, թե նախնական տվյալներով՝ Ոսկանյանն ինքնակամ է թողել մարտական դիրքը։

Հայկական կողմն ամռանը տեղեկացրել է, որ քննում են հայ պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածն ու բոլոր հանգամանքները։

Հաջորդող 4 ամիսների ընթացքում, սակայն, հայկական կողմը ոչ մի լրացուցիչ պարզաբանումներ չի ներկայացրել։ Պետական մարմիններն առայժմ չեն պարզաբանում, թե ի վերջո ինչպես է Ոսկանյանը միայնակ հայտնվել ադրբեջանական կողմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ