News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունում՝ ժամը 12:25-ի սահմաններում տեղեուկություններ են ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպանություն գործել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարեկները կամրջի վտանգավոր եզրագծում նկատել են այդ քաղաքացուն ու փորձել են համոզել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, սակայն քաղաքացին ոչ միայն հրաժարվել, այլև ցուցաբերել է ոչ ադեկվատ վարքագիծ:

Ի վերջո պարեկներին հաջողվել է բանակցությունների արդյունքում մոտենալ նրան, ապա նրանցից մեկը մասամբ անցել է վտանգավոր եզրագիծը ու բռնել այդ քաղաքացուն: Պարեկները քաղաքացուն անվտանգ դուրս են բերել վտանգավոր եզրագծից և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 20-ամյա Գևորգ Գ.-ն է:

Տպել
Ամենաշատ