News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ որոշ ժամանակ հետո Հայաստանը կունենա համախոհներ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու հարցում։ ՀՀ նախագահն այդ մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

«Ես կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո, մենք կունենանք նաև համախոհներ, որոնք կցանկանան ներդրումներ անել այդ ծրագրի (խմբ․ »Խաղաղության խաչմերուկ) իրագործման մեջ մասնակցություն ունենալու համար»,- նշել է նախագահը։

Նա նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի հարցում Հայաստանն այս պահին էլ ունի համախոհ՝ հստակեցնելով, որ խոսքը ԵՄ-ի մասին է։ «Կարող եմ ասել, որ նրանք պատրաստակամ են։ Միայն մենք մասնագիտական առումով աշխատանք ունենք անելու»,- հավելել է նախագահը։

Վահագն Խաչատուրյանը հիշեցրել է, որ օրերս Երևանում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի թեմայով քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են փորձագետներ Իրանից, Հնդկաստանից, Վրաստանից, Թուրքիայից։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները շատ կարևոր են․ «Ամեն ինչ այսպես է ծնվում։ Այնպես չի լինում, որ ասես՝ «ես լավ գաղափար ունեմ, ինչո՞ւ ոչ ոք չի լսում»։ Այդպես չի լինում։ Պետք է կարողանալ այդ ամենը մատուցել»,- մանրամասնել է ՀՀ նախագահը։

Նա նաև հավելել է, որ Հայաստանը պետք է կարողանա «Խաղաղության խաչմերուկ»-ի շարունակությունն էլ տեսնել դեպի տարբեր ուղղություններ, ինչի շնորհիվ այդ նախագիծն ավելի գրավիչ կարող է լինել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ