News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

2024 թվականին ԱՄՆ-ում և Եվրոպայում Ուկրաինային աջակցելու հարցում քաղաքական և հասարակական անհամաձայնության մակարդակը կաճի, ասում է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Այս կարծիքը նա հայտնել է «Ռազվեդչիկ» ամսագրի հոդվածում։

«Հաջորդ տարի մենք, ամենայն հավանականությամբ, կտեսնենք սոցիալական և քաղաքական անմիաբանության մակարդակի աճ Միացյալ Նահանգներում և Եվրոպայում մի շարք թեմաների շուրջ՝ սկսած Ուկրաինային աջակցությունից մինչև ԼԳԲՏ օրակարգի խթանումը», - գրել է Նարիշկինը:

Նա Սլովակիային անվանել է «անխուսափելի փոթորկի ավետաբերներից մեկը»։ Հոկտեմբերի վերջին այս երկրում խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ ազգային ուղղվածություն ունեցող «Ուղղություն-Սոցիալ դեմոկրատիա» (Սմեր) կուսակցությունը՝ Ռոբերտ Ֆիկոյի գլխավորությամբ։ Նարիշկինի խոսքով, դա տեղի է ունեցել «չնայած ձախ-լիբերալ արևմտյան վերնախավերի հսկայական ճնշմանը»։

Նարիշկինը նաև հավելել է, որ «Արևմուտքում նախընտրական քարոզարշավների մեծ մասը» կառանձնանա գլոբալիստների և ռեալպոլիտիկի կողմնակիցների առճակատմամբ։

2024 թվականին ԱՄՆ-ում տեղի կունենան նախագահական ընտրություններ, իսկ Եվրոպայում նախատեսվում են Եվրախորհրդարանի ընտրություններ։ Բացի այդ, Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան 2025 թվականի հունվարից ոչ ուշ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ