News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովը Հայկուհի Հարությունյանին չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում: ԱԺ պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել քվեարկությանը:

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախապես հայտաարարել էր, որ չի մասնակցելու ընտրության քվեարկությանը:

Հիշեցնենք` 2-րդ օրն է՝  ԱԺ-ն  քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածության հարցը: ՔՊ-ականները սուր հարցեր տվեցին Հարությունյանին, ապա նաև սուր ելույթներ ունեցան:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ականները հրավիրել են դռնփակ հանդիպման և ճնշումներ գործադրել նրա վրա:

Նա երեկ չհերքեց, որ հանդիպել է ՔՊ-ականների հետ, բայց ճնշուների մասին հարցը շրջանցեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ