News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքել է ԱԺ-ում  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ իրականացրած արշավին:

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Երեկ ականատես դարձանք, թե ինչպես էին քպականներն իշխանության իրենց բարձունքներից նսեմացնում  Կոռուպցիայի հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին։

Նսեմացնելը ՔՊ-ի  գլխավոր արժանիքն է, հատկապես երբ դաբրոն առկա է, աննախադեպ մի պատրաստակամությամբ են լծվում այդ գործին։ Հատկապես ագրեսիվ էին թագուհու հավակնություններով կանայք։

Ի պատիվ Հայկուհու պետք է ասել, որ ցուցաբերեց բարձր ինքնատիրապետում, զսպվածություն և խոսքի կուլտուրա, թույլ չտալով, որ վիրավորանքն իրեն հասնի։ Բայց չգիտեմ, թե ինչ կարժենա այդպիսի զսպվածությունը իր առողջության համար։ Ամեն դեպքում խորհուրդ կտամ թեթև տանել և հեռու մնալ էկոլոգիապես վնասակար միջավայրից»։

Նշենք, որ այսօր տեղի ունեցավ քվեարկությունը. Հայկուհի Հարությունյանի ընտրությանը ոչ մի պատգամավոր չմասնակցեց եւ նա չդարձավ այդ հանձնաժողովի անդամ:

Տպել
Ամենաշատ