News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Թուրքիան և Հունաստանը նպատակ ունեն էլ ավելի ընդլայնել երկկողմ համագործակցությունը։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է Աթենքում Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուի հետ հանդիպմանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանի խոսքով՝ Հունաստան կատարած այցի ընթացքում կքննարկվեն փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը ներկայիս 5,5 միլիարդից 10 միլիարդ դոլարի հասցնելու քայլերը։

Թուրքիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Թուրքիա-Հունաստան Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստը կնպաստի Անկարայի և Աթենքի հարաբերություններում «նոր դարաշրջանի ամրապնդմանը և շարունակմանը»։

Կատերինա Սակելարոպուլուն իր հերթին նշել է, որ Հունաստանի և Թուրքիայի համար «ավելի քան երբևէ կարևոր է զարգացնել առկա դրական քաղաքական կամքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ