News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Հայաստանի ղեկավարության քաղաքական մոտեցումը հանգում է նրան, որ նվազեցվի կախվածությունը ռուսական գործոնից՝ առաջին հերթին անվտանգության ոլորտում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրացական Geocase վերլուծական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կիպիանին։

Ըստ նրա՝ դրա մասին են վկայում թե՛ պաշտոնական Երեւանի տարբեր հայտարարությունները, թե՛ այս կամ այն որոշումները։

«Հետևաբար, կարծում եմ, որ ապագայում այդ միտումը կանխատեսելիորեն կաճի, և մենք կարող ենք տարածաշրջանում ավելի հետաքրքիր կոնֆիգուրացիայի ականատես լինել»,- հավելել է Կիպիանին։

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը նախապես հաշվարկում է բոլոր ռիսկերը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի գործողությունների կանխատեսելիությանը, ապա այդ կանխատեսելիությունը, նրա գնահատմամբ, միշտ դուրս է բոլոր պատկերացումներից։

«Ցավոք սրտի, մեր հյուսիսային հարեւանը երբեք հատուկ պատճառներ չի փնտրում միջամտության այս կամ այն ​​ձևի համար»,- նշեց փորձագետը։

Ուստի, մեր զրուցակիցը  կարծում է, որ Ռուսաստանից ցանկացած անակնկալ կարելի է սպասել։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ