News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Նարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: Պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել քվեարկությանը, հետևաբար քվեատուփում քվեաթերթիկներ չեն եղել:

Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ ՔՊ խմբակցությունը չի մասնակցելու փակ գաղտնի քվեարկությանը, որն անցկացվել է ժամը 17։00-17։30-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկուհի Հարությունյանը ևս չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հարցերի հանձնաժողովի անդամ։ Աժ Քննիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել քվեարկությանը, քվեատուփում քվեաթերթիկներ չեն եղել։

Տպել
Ամենաշատ