News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Աթենքում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկկողմ հարաբերությունների հաջորդ քայլը կարող է լինել մայրցամաքային շելֆի և բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատումը, հաղորդում է Greek City Times պորտալը։

Հունաստանի վարչապետը հայտարարել է նաև երկու երկրների միջև բարեկամության և բարիդրացիության հռչակագրի ստորագրման մասին։ «Մենք բախվել և շարունակում ենք բախվել տարածաշրջանային հակամարտությունների, որոնք անհանգստություն են առաջացնում», - ասել է Միցոտակիսը:

Նրա խոսքով՝ «եղել են պահեր», որոնք սպառնացել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովի անվտանգությանը։

«Հունաստանը և Թուրքիան պետք է ապրեն խաղաղության մեջ, ձևակերպեն տարաձայնությունները, քննարկեն լուծումները և չստեղծեն լարվածություն և ճգնաժամեր։ Վիլնյուսում մենք պայմանավորվեցինք շարունակել մեր շփումները՝ նպատակ ունենալով գտնել համագործակցության ուղիներ։ Մեր ընդունած ճանապարհային քարտեզը ներառում է երեք մակարդակ՝ քաղաքական երկխոսություն, դրական օրակարգ և վստահության ամրապնդման միջոցառումներ: Ինչ վերաբերում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարին աջակցելուն, ապա մեր երկիրն աջակցում է եվրոպական օրենսդրության շրջանակներում վիզաների տրամադրման պարզեցմանը»,- ասել է Հունաստանի վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ