News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Ռուս գիտնականների հաղորդագրությունների համաձայն՝ կիսաքուն արջերը թափառում են Ռուսաստանի Դաշնության Ամուրի շրջանում՝ պատրաստ ձմեռելու, սակայն անոմալ բարձր ջերմաստիճանը թույլ չի տալիս դա անել, գրում է Live Science-ը։

Սիբիրում արջերն արդեն բավականաչափ ճարպ են կուտակել, որպեսզի սողան իրենց որջերը և սպասեն ձմռանը «ձմեռման ռեժիմում», սակայն չափազանց տաք եղանակը նրանց խանգարում է դա անել, հայտնում է Focus-ը։ Չնայած այս կենդանիները մեկ ամիս առաջ պետք է ձմեռային քուն անցնեին։ Հիմնականում արջերը դա անում են հոկտեմբերի վերջին։ Հետաքրքիր է, որ Ամուրի շրջանի տարածքում շարունակում են շրջել միայն արուները, իսկ ձագերով էգերը գնացել են իրենց որջերը՝ «խիստ ժամանակացույցի համաձայն»։

Արջերը սովորաբար ձմեռը քնած են անցկացնում իրենց որջերում, իսկ գարնանը դուրս են գալիս, երբ հնարավորություն են ունենում ուտելիք գտնելու։ Ի տարբերություն ձմռանը քուն մտնող այլ կենդանիների՝ արջերն իրենք են որոշում, երբ քուն մտնել՝ հիմնվելով տարբեր բնական ազդանշանների վրա, ինչպիսիք են սննդի առկայությունը և օդի ջերմաստիճանը: Այս աշնանն Ամուրի շրջանում, որը սահմանակից է Չինաստանին, անոմալ բարձր ջերմաստիճան է գրանցվել, և դա կարող է լինել պատճառը, որ արջերը դեռ թափառում են իրենց որջերի մոտ:

ԱՄՆ Ալյասկայի համալսարանից Օյվինդ Թոյենի խոսքով, բացի աննորմալ բարձր ջերմաստիճանից, նրանց որջերում խոնավությունը կարող է խանգարել արջերին: Խոնավ, ձնառատ պայմաններում բարձր ջերմաստիճանը կարող է հանգեցնել հալոցքի ջրերի ներթափանցմանը, ինչը արջերի համար անհարմար է դարձնում այնտեղ մնալը:

Ձմեռման ժամանակի հետ կապված խնդիրներն ավելի շատ ազդում են արուների վրա, քան էգերի և ձագերի: Գիտնականի խոսքով՝ ձագերն ավելի շատ են ենթարկվում ցածր ջերմաստիճանի, քան մեծահասակները, քանի որ նրանց մարմինը ավելի քիչ էներգիա է կուտակում և ավելի արագ կորցնում ջերմությունը: Նրանք նաև ունեն ավելի բարձր բազալ նյութափոխանակություն, քան մեծահասակները և՛ ամառային, և՛ ձմեռային ամիսներին, ուստի փոքր արջերը պետք է հատկապես զգույշ լինեն ձմեռելուց առաջ ավելորդ էներգիա չծախսելու համար:

Մեծահասակ արջերը կարող են պահպանել ցերեկային ակտիվությունը ձմռան սկզբին` բարձրացնելով իրենց նյութափոխանակությունը, երբ նրանք շարժման մեջ են, իսկ հետո նորից դանդաղեցնելով այն, երբ հանգստանում են, ասում է Թոյենը: Հետևաբար, կիսաքուն արջերը կարող են արդեն իսկ հրահրել ֆիզիոլոգիական անցումը ձմեռային վիճակի և այդպիսով ունենալ ճնշված նյութափոխանակություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ