News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը


Հիմա շատ է ընդդիմությունը տարածում, որ արտահերթ ընտրությունների ուրվականն է պտտվում Հայաստանում. ուրվական չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Գործող իշխանությունն ապացուցել է, որ որեւէ վախ չունի, եւ եթե անհրաժեշտ է երկրի կայունությունն ապահովելու համար, կգնա արտահերթ ընտրությունների, որեւէ խնդիր չկա: Հիմնական գաղափարն այն է, որ իշխանության կրողը ժողովուրդն է»,-ասաց նա:

Անդրադառնալով Ալավերդու ավագանիում տեղի ունեցած զարգացումներին, որտեղ ՔՊ-ն անվստահություն հայտնեց «Ապրելու երկիրը» ներկայացնող գործող համայնքապետին եւ համայնքապետ ընտրեց իր անդամին, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Իշխանությունը որեւէ մեկից որեւէ բան խլելու ոչ ցանկություն ունի, ոչ նպատակ: Դրանք սահմանադրական պրոցեսներ են, որտեղ եթե ավագանին վատ է աշխատում, մյուս թեւը փորձում են օգտվել այդ հնարավորությունից: Եթե ընդդիմադիր թեկնածուներ կան հաղթած համայնքներում, թող բարի լինեն լավ աշխատեն, կամ այնպիսի կայուն անձնակազմով ներկայանան ավագանու ձեւավորման ընթացքում, որ այդպիսի խնդիրներ չառաջանան:

Ալավերդիում ոչ մի օրենքի խախտում չկա: Ավագանու կազմը բաժանվել է 13-14 հարաբերակցությամբ: Նախկինում էլ էր 13-14, բայց հիմա արդեն հօգուտ գործող իշխանության թեկնածուի: Եթե Ալավերդիում իշխանություն է փոխվում, ուրեմն իրենք այնքան էլ կայուն իշխանություն չեն կարողացել ձեւավորել»:

Տպել
Ամենաշատ