News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը


Մեր բախտը չի բերել, մենք ունենք շատ տարօրինակ մտածողությամբ ընդդիմություն. Իրենք շարժվում են կոնկրետ մարդկանց ճաշակով, եւ այդ մարդիկ հայտնի մարդիկ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Երեկ էլ Ռոբերտ Քոչարյանի տղան նեղացավ, թե ինչու չեք «նախկին» բառից հրաժարվում: մենք չենք կարող դրանց այնքան ժամանակ հրաժարվել, քանի դեռ գլխավոր դատախազը հայցով մտնում է դատարաններ եւ պահանջում է այնպիսի խնդիրների լուծում, որոնց առկայության պայմաններում է, որ 2018-ը դարձավ իրողություն»,-ասդաց նա:

Դիտարկմանը, որ ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ քննիչ հանձնաժողովը քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրեց, բայց այդպես էլ արդյուքն չտեսան, Քոչարյանն արձագանքեց. «Թող գնա կարդա, ո՞վ է իրեն խանգարում: Ամեն անգամ, գալիս է մի հատ «ծիկ. Է անում, որպեսզի աշխատավարձը չկտրեն ու անհետանում է: Դրված է զեկույցը համապատասխան գաղտնիության միջավայրում: Ոչ մեկին, որն ունի գաղտնիության թույլտվություն, խոչընդոտ չկա, կարող են գալ, ծանոթանալ, լսել: Այնտեղ շատ ձայնագրություններ կան, որոնք պարոն Վարդանյանի համար շատ ուսանելի կլինեն»:

Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ Հայաստանը Ֆրանսիայից անպիտան զենքեր է ստացել, ԱԺ պատգամավորն ասաց. «Տիկին Զախարովային չեմ ուզում մեկնաբանել. Պիտանի է, թե անպիտան, դա որոշվում է մեր համապատասխան կառույցների եւ նրանց մասնագիտական թիմերի կողմից: Չեմ կարծում, որ մենք կխախտենք մեր հիմնական նպատակը՝ ձեռք բերել այնպիսի զենքեր, որոնք լինեն ոչ միայն նոր, այլեւ խիստ պիտանի եւ միտված լինեն ապագայում մեր անվտանգության համակարգը քայլեր առաջ ուժեղացնելուն: Չէ՞ որ մենք Ռուսաստանից նաեւ պիտանի զենքեր ենք խնդրել, նույնիսկ կանխավճար ենք մուծել: Լավ կլինի, որ տիկին Զախարովան, եթե ֆրանսիական համապատասխան պայմանագրերը համարում է անպիտան, մեզ աջակցեն, որ մենք ռուսական պիտանի, ժամանակակից եւ մեզ համար ցանկալի զենքերը օր առաջ հասնեն Հայաստան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ