News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Չինաստանը ԵՄ-ի ամենամեծ առևտրային գործընկերն է, սակայն ակնհայտ անհավասարակշռություններ և տարբերություններ կան, որոնք մենք պետք է լուծենք: Այս մասին Պեկինում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ վերջին 4 տարվա ընթացքում Եվրամիության և Չինաստանի առաջին դեմ առ դեմ գագաթնաժողովում, փոխանցում է Euronews-ը։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Պեկինում ընդունել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և բանակցություններ է վարել նրանց հետ։

Սի Ցզինպինը կոչ է արել «համատեղ աշխատել աշխարհում կայունության և բարգավաճման համար»:

Սակայն, ԵՄ-ի և Չինաստանի միջև դեռ շատ տարբերություններ կան՝ սկսած մեծ առևտրային դեֆիցիտից մինչև ուկրաինական պատերազմ:

Բացի այս հարցերից, գագաթնաժողովում նախատեսվում է քննարկել էլեկտրական մեքենաների արտադրության համար Պեկինի, ինչպես նաև Թայվանի կառավարության սուբսիդիաները։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ երկու կողմերն էլ ձգտում են պաշտպանել իրենց շահերը, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ գագաթնաժողովի արդյունքներին սպասել չարժե։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ