News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Թուրքիան ձգտում է Հունաստանի հետ տարաձայնությունները լուծելու կառուցողական երկխոսության, բարիդրացիության և միջազգային իրավունքի շրջանակներում համատեղ ջանքերի միջոցով։ Այս մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Աթենքում բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրական ծովում տիրող իրավիճակի վերաբերյալ Անկարայի և Աթենքի մոտեցումների շուրջ։ «Մենք ձգտում ենք Էգեյան ծովը վերածել խաղաղության և համագործակցության ծովի»,- ընդգծել է Էրդողանը։

Նա անդրադարձել է նաեւ Կիպրոսի խնդրի լուծման հեռանկարներին։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Կիպրոսի հարցի արդարացի, երկարաժամկետ և կայուն լուծումը՝ հիմնված կղզու իրողությունների վրա, օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։

Էրդողանը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի և Հունաստանի միջև «չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել»։

Խոսելով Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Էրդողանն ընդգծել է, որ «Գազայի բնակիչների հավաքական պատիժը և 17 հազար անմեղ պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանությունը ցավեցնում է խիղճը»։

Կիրիակոս Միցոտակիսն իր հերթին նշել է, որ Թուրքիայի և Հունաստանի համար չափազանց կարևոր է պահպանել դրական հարաբերությունները և լուծում գտնել երկու երկրների միջև առկա խնդիրներին։

Վարչապետն ընդգծել է, որ Թուրքիան և Հունաստանը, որպես երկու սահմանակից երկրներ, պետք է փոխգործակցեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ