News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բարձրաստիճան ներկայացուցիչների VII համակարգող հանդիպումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։

Համակարգող հանդիպման օրակարգում ներառված էին հումանիտար նոր մարտահրավերների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում գիտելիքների տարածման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, ներառյալ ԿԽՄԿ ներկայացուցիչների մասնակցությունը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի զինվորականների մասնագիտական ​​և աշխատանքային պատրաստման համակարգում և ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների համատեղ վարժանքների անցկացմանը։

Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ԿԽՄԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև առաջիկայում և ապագայում համագործակցության զարգացման, ինչպես նաև ՀԱՊԿ-ի և ԿԽՄԿ-ի կողմից կազմակերպվող միջոցառումներին` կողմերի մասնակցության պրակտիկայի շարունակման շուրջ, այդ թվում՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների ներգրավումը ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման գործում։

Միջոցառման կարևոր արդյունքն էր ՀԱՊԿ-ի և ԿԽՄԿ-ի փոխգործակցության մեխանիզմի կատարելագործման փոխադարձ հետաքրքրության հաստատումը զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող ՄՄԴ-ի դրույթներին համապատասխանության հարցերում: Նշանակվել են կոնկրետ քայլեր` հումանիտար խնդիրների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսության հետագա ընդլայնման և խորացման ուղղությամբ։

Կողմերը պայմանավորվել են հաջորդ Համակարգող հանդիպումն անցկացնել 2025 թվականին Ժնևում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվտանգության համակարգը, որի մաս է կազմում Հայաստանը, անգործունակ է. ԱԽ քարտուղար
Պատասխանելով Հայաստանի այս կողմից այն կողմ «տատանումների» վերաբերյալ Ռուսաստանի ներկայացուցիչների...
Հայաստանի աշխատանքը ՀԱՊԿ-ում շարունակվում է, նա եղել և մնում է դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նրա խոսքով, վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային հակամարտությունը դարձել են ամենախնդրահարույցը...
ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը նախատեսված է այս տարվա հունիսին
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մի շարք կազմակերպչական հարցերի քննարկմանը ՀԱՊԿ ԱԳ...
Երեկ Ռուսաստանը պարզ հայտարարում էր՝ ՀԱՊԿ-ից ինչի՞ եք դուրս եկել, ՀԱՊԿ-ը ձեզ պաշտպանելու է. Բագրատյան
Կամ, չէ՞ որ դու պետք է խաղաղության պայմանագիր ստորագրես Ադրբեջանի հետ, եթե ստորագրում ես նման պայմանագիր, ճանաչում ես Ադրբեջանի տարածքային...
Անհրաժեշտ է սահմանային անվտանգության լրացուցիչ միջոցներ ստեղծել ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում. Պատրուշեւ
Հաշվի առնելով բոլոր թվարկված սպառնալիքները Աֆղանստանի ուղղությամբ՝ անկայունության արտահանմանը մեր...
Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ին այլընտրանքներ չկան. ՌԴ ԱԳՆ
Գալուզինը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ելնում է նրանից, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այս տարածաշրջանն ընդհանուր տուն է...
Ամենաշատ