News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում արձագանքել է վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի համատեղ պայմանավորվածություններին՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը:

«Ես ողջունում եմ բանտարկյալների ազատ արձակումը, հատկապես քաղաքական երկխոսության աննախադեպ բացումը։ Կողմերի միջև երկկողմ երկխոսության հաստատումն ու խորացումը ԵՄ հովանու ներքո Բրյուսելում ընթացող գործընթացի առանցքային նպատակն էր. այսօրվա առաջընթացը կարևոր քայլ է։ Ես հիմա կոչ եմ անում ղեկավարներին հնարավորինս արագ ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը».- գրել է նա իր միկրոբլոգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ