News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Չինաստանը կոչ է անում Ճապոնիային դադարեցնել «չինական սպառնալիքի» տեսության ուռճացումը և զերծ մնալ ռազմական ընդլայնման համար պատրվակներ փնտրելուց։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, փոխանցում է Xinhua-ն։

Նա ճապոնական կողմին կոչ է արել կոնկրետ գործողությունների միջոցով ձգտել շահել հարևան ասիական երկրների և ավելի լայն միջազգային հանրության վստահությունը։

Չինաստանի առևտրի նախարարության խոսնակ Հե Յադունն իր հերթին ասել է, որ Չինաստանը վճռականորեն դեմ է Չինաստանի դեմ արտահանման վերահսկողությունը չարաշահելու և երկկողմ ներդրումները սահմանափակելու Միացյալ Նահանգների փորձերին։ Նա այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյի հայտարարություններին, որոնցում նա կոչ է արել սահմանափակել Չինաստանի մուտքը կիսահաղորդիչների և առաջադեմ տեխնոլոգիաների շուկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ