News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերի 23-ին նախատեսված՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված են երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ, հոլանդական «Այաքս»-ի, Մոսկվայի «Սպարտակ»-ի ու ազգային թիմի նախկին խաղացող Արազ Օզբիլիսը, ում թեկնածությունն առաջարկել է գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտու» ՖԱ-ն:

ՀՖՖ մեր աղբյուրները փոխանցում են, որ ֆեդերացիայում մտավախություն ունեն, որ ազգային հավաքականի նախկին ու ներկա խաղացողները կարող են հայտարարություն տարածել, որով կաջակցեն Արազին ու կոչ կանեն ՀՖՖ նախագահ ընտրել ֆուտբոլից իսկապես հասկացող, իշխանությունների հետ չսերտաճած Օզբիլիսին: Մեր աղբյուրները պնդում են, որ տեքստն արդեն քննարկվում է, ու, որոշ բացառություններով (կան տղաներ, որոնք չեն ուզում հրապարակային հայտարարել՝ պատճառաբանելով, որ դեռ ուզում են խաղալ ու խնդիրներ չունենալ գործողների հետ), միացողները շատ են:

Հետաքրքրական է, որ դեկտեմբերի 13-ին ասուլիս է հրավիրել նաեւ ՀՖՖ անդամ, առաջնության լիդեր «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ու, ըստ չճշտված տեղեկությունների, կարող է սենսացիոն բացահայտումներ անել: Սրան զուգահեռ ֆեդերացիայի աշխատակիցներն են խնդրում, որ որոշ ակումբներ Մելիքբեկյանին աջակցող հայտարարություն տարածեն, ինչը դեռեւս ամբողջությամբ չի ստացվում: Ակնհայտ է, որ իշխանությունների «դաբրո»-ն հերթական անգամ ստացած Մելիքբեկյանը ֆեդերացիայի նախագահ կընտրվի, մեղմ ասած, կասկածելի վարկանիշային վիճակում:

Մեզ փոխանցում են, որ ՀՖՖ նախագահ են ընտրում այնպիսի ՀԿ-ներ, որոնց գործունեությունը, մեղմ ասած, ակտիվ ֆուտբոլային չէ, ու շատերի մասին չգիտեն նույնիսկ ֆուտբոլասերները, իսկ, ահա, հայտնիները կա՛մ դեմ են, կա՛մ իրենց թեկնածությունն ունեն, կա՛մ դեռ բանակցում են՝ խոստանալով, օրինակ, խաղադաշտ կառուցել կամ այլ կերպ վարձահատույց լինել քվեի դիմաց: Մեզ զանգահարած ֆուտբոլասերները պնդում են՝ քանի դեռ այս մարդիկ են իշխանությունների ընտրյալը, ֆուտբոլը հետընթաց է ապրելու, ու խայտառակ պարտություններ ենք կրելու:

Անհասկանալի է, թե Մելիքբեկյանն ինչ ձեռքբերումներ է իբրեւ աշխատանքի արդյունք ներկայացնելու իր ընտրության օրը. թերեւս աշխատակիցների՝ ունեցվածք ձեռք բերելը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորն ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում
Դեռ ամռանը, երբ «Ապրելու երկրի» անդամ Սիմոն Զախարովը լքել էր խմբակցությունը, միացել «Քաղաքացիական...
«Հրապարակ». Կրքերը թեժանում են, Մհեր Գրիգորյանին փոխարինող են փնտրում
Հայտնի է, որ իշխանության սորոսական թեւը պարբերաբար Փաշինյանի մոտ դժգոհել է Մհեր Գրիգորյանից, քանի որ...
«Հրապարակ». Ադրբեջանը դեմ է նաեւ համազգեստի՞ն
Չնայած ՊՆ-ն դա ներկայացնում է բանակում իրականացվող իբր բարեփոխում, սակայն ՊՆ մեր աղբյուրների...
«Ժողովուրդ». Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան
Դատավորի դժգոհությանը միացել էին նաեւ գործով մասնակցող փաստաբաններն ու դատախազը՝ ասելով, որ...
«Հրապարակ». Ստուգումներ են իրականացվել «Տաշիր պիցցա»-ում
Ի պատասխան մեր հարցին` արդյո՞ք ստուգումներ են կատարվել «Տաշիր պիցցա» ցանցում, ի՞նչ ենթադրյալ...
«Փաստ». Փորձում է սեփական, գրպանային «երրորդ ուժ» ձևավորել
Սրան գումարած՝ Փաշինյանի համար ակնհայտ է, որ համախմբված, ազդեցիկ այլընտրանքային բևեռի կամ, ինչպես...
Ամենաշատ