News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 15-ին եւ 16-ին, Գյումրիում տեղի է ունենալու ՔՊ կուսակցության ամփոփիչ քաղաքական ժողովը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ ՔՊ-ականներն այդ երկու օրը անցկացնելու են Գյումրու շքեղ GRAND HOTEL GYUMRI by APRICOT հյուրանոցում, որը գտնվում է հենց քաղաքի կենտրոնում:

Ինչպես մեզ հայտնեցին, ՔՊ-ականներն արդեն երկու օրով տեղեր ամրագրել են հյուրանոցում: Կուսակցության քաղաքական ժողովին մասնակցելու են վարչության անդամները, կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտին գրել էր՝ Գյումրու մեր աղբյուրները հայտնել են, որ Վահագն Մկրտչյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է, որը փոխքաղաքապետ կարգվեց: Հիմա, ըստ տեղեկությունների, նպատակ ունեն քաղաքապետի պաշտոնում նշանակել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորն ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում
Դեռ ամռանը, երբ «Ապրելու երկրի» անդամ Սիմոն Զախարովը լքել էր խմբակցությունը, միացել «Քաղաքացիական...
«Հրապարակ». Կրքերը թեժանում են, Մհեր Գրիգորյանին փոխարինող են փնտրում
Հայտնի է, որ իշխանության սորոսական թեւը պարբերաբար Փաշինյանի մոտ դժգոհել է Մհեր Գրիգորյանից, քանի որ...
«Հրապարակ». Ադրբեջանը դեմ է նաեւ համազգեստի՞ն
Չնայած ՊՆ-ն դա ներկայացնում է բանակում իրականացվող իբր բարեփոխում, սակայն ՊՆ մեր աղբյուրների...
«Ժողովուրդ». Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան
Դատավորի դժգոհությանը միացել էին նաեւ գործով մասնակցող փաստաբաններն ու դատախազը՝ ասելով, որ...
«Հրապարակ». Ստուգումներ են իրականացվել «Տաշիր պիցցա»-ում
Ի պատասխան մեր հարցին` արդյո՞ք ստուգումներ են կատարվել «Տաշիր պիցցա» ցանցում, ի՞նչ ենթադրյալ...
«Փաստ». Փորձում է սեփական, գրպանային «երրորդ ուժ» ձևավորել
Սրան գումարած՝ Փաշինյանի համար ակնհայտ է, որ համախմբված, ազդեցիկ այլընտրանքային բևեռի կամ, ինչպես...
Ամենաշատ