News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է ներդնել էլեկտրոնային դատավարության համակարգ։ Այդ փոփոխությունների նախագիծը ներկայացված է Ազգային ժողով, եւ առաջարկվում է փոփոխություններ կատարել ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերում։ Նշվում է, որ այդ համակարգի ներդրումը նպատակ ունի թեթեւացնելու դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստելու էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների եւ դատավարության մասնակիցների ռեսուրսների խնայմանը, քաղաքացիական ու վարչական գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության ապահովմանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ էլեկտրոնային համակարգի միջոցով պատշաճ կերպով եւ համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համահունչ եղանակով կատարված ցանկացած գործողություն ունենա նույն դատավարական հետեւանքները, որը կունենար ավանդական եղանակով կատարված համանման գործողությունը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Թիրախում ռադիոն է. ՀՌ գործադիր տնօրենի քննադատությունը ՔՊ-ում ծանր են տարել
Մասնավորապես, ՊՎԾ-ի առաջարկով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը փետրվարի 26-ից...
«Ժողովուրդ». Էդգար Ղազարյանը դատարանում հաղթել է Ռուստամ Բաքոյանին. Վերջինս ներողություն կխնդրի և կվճարի 1 մլն դրամ
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Կոստանյանը...
«Փաստ». Հայաստանը առաջիկա օրերին Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ կներկայացնի
Մեր հավաստի տեղեկություններով, քպական պատգամավորների մեջ եղել են նաև ընդվզողներ, որոնք նշել են այդ...
«Փաստ». Արաբկիրի նախկին թաղապետը քաղաքականություն է վերադառնում
Վերջին շրջանում տասնյակ քաղաքական և հասարակական միավորներ հայտարարում են...
«Հրապարակ». ՔՊ-ն՝ ՀԱԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետքերով
Երեկ մեր աղբյուրը հավաստիացրեց, որ ՔՊ-ում հասկացել են, թե որ ընտանիքին պիտի անդամագրվեն, իրենք...
«Հրապարակ». «Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել. հաղթել են «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանին
Այդ շրջանում Հայկ Սարգսյանը բազում հայցեր ներկայացրեց լրատվամիջոցների դեմ, մի քանի հայց էլ...
Ամենաշատ