News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ գրել էինք՝ Հայկուհի Հարությունյանը երեկ չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ ՔՊ-ականները տապալեցին նաեւ հանձնաժողովի անդամի երկրորդ թեկնածու, հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանի քվեարկությունը` նա էլ Հայկուհու մտերիմն է։ Հիշեցնենք, որ հանձնաժողովն այս պահին 3 անդամ ունի, 2 անդամի թափուր հաստիք, որը պետք է լրացվեր այս ընտրությամբ։

Այսպիսով՝  հանձնաժողովի աշխատանքներն առնվազն առաջիկա ամիսներին կաթվածահար են լինելու, իսկ հունվարին եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն է, այս պահին էլ բարեվարքության վարույթների քննությունն է ընթանում:

Հանձնաժողովի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկայում մոտ մեկ ամսով հանձնաժողովի անդամներից մեկը` Լիլիթ Ավետիսյանը, գործուղվելու է Ֆրանսիա, ինչը նշանակում է, որ հանձնաժողովում քվորումի խնդիր է առաջանալու։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր հաստիքները լավագույն դեպքում կհամալրվեն մարտ ամսին:

Բայց իշխանությանը ձեռնտու է հնարավորինս երկար պարալիզացված պահել այս հանձնաժողովի աշխատանքները, որ իրենց ներկայացուցիչների դեմ հարուցված 25 վարույթները չավարտվեն: Ահա՝ այսպիսի պայքար կոռուպցիայի դեմ: Հանձնաժողովի նախագահի պարտականությունները երեկվանից դրվել են հանձնաժողովի ամենաավագ անդամի՝ Մարիամ Գալստյանի վրա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Թիրախում ռադիոն է. ՀՌ գործադիր տնօրենի քննադատությունը ՔՊ-ում ծանր են տարել
Մասնավորապես, ՊՎԾ-ի առաջարկով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը փետրվարի 26-ից...
«Ժողովուրդ». Էդգար Ղազարյանը դատարանում հաղթել է Ռուստամ Բաքոյանին. Վերջինս ներողություն կխնդրի և կվճարի 1 մլն դրամ
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Կոստանյանը...
«Փաստ». Հայաստանը առաջիկա օրերին Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ կներկայացնի
Մեր հավաստի տեղեկություններով, քպական պատգամավորների մեջ եղել են նաև ընդվզողներ, որոնք նշել են այդ...
«Փաստ». Արաբկիրի նախկին թաղապետը քաղաքականություն է վերադառնում
Վերջին շրջանում տասնյակ քաղաքական և հասարակական միավորներ հայտարարում են...
«Հրապարակ». ՔՊ-ն՝ ՀԱԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետքերով
Երեկ մեր աղբյուրը հավաստիացրեց, որ ՔՊ-ում հասկացել են, թե որ ընտանիքին պիտի անդամագրվեն, իրենք...
«Հրապարակ». «Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել. հաղթել են «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանին
Այդ շրջանում Հայկ Սարգսյանը բազում հայցեր ներկայացրեց լրատվամիջոցների դեմ, մի քանի հայց էլ...
Ամենաշատ