News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդհանուր հայտարարի են եկել և այսօր տեղի կունենա բացառիկ կառուցողական հանդիպում:

Ինչպես արդեն ArmLur.am-ը տեղեկացրել էր, ընդդիմությունը առաջադրել է Քաղծառայության նախկին ղեկավար Մանվել Բադալյանի թեկնածությունը ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում: Եւ այսօր իշխանական պատգամավորները դարձյալ դռնփակ ձևաչափով հանդիպում կունենան Բադալյանի հետ:

Իհարկե, պարզ չէ՝ փակ հանդիպումը ինչ ընթացք կունենա, բայց այն, որ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հանդիպման առաջարկ է արել և իշխանությունն էլ համաձայնել է, արդեն աննախադեպ է՝ համենայնդեպս այս խորհրդարանի համար:

Երեկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը թեեւ «չարալեզ» անվանեց ընդդիմությանը՝ ակնարկելով որ ինչ-որ բաներ է լիզել և բազմիցս վիրավորեց իր խոսքում ընդդիմադիրներին՝ մեղադրելով կոռուպցիայի մեջ, բայց միաժամանակ հրապարակավ հայտնեց. (տեսանյութի 4:20 րոպեից կարող եք դիտել)

«Այստեղ, ամբիոնին մոտիկանալուց քիչ առաջ ես խոսում էի իմ կոլեգա պարոն Սեյրան Օհանյանի հետ, ով ինձ առաջարկեց, որ քանի որ ընդդիմությունն է առաջադրում մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամին, առաջարկեց, որ թեկնածուն հանդիպի մեր խմբակցության հետ մինչև Ազգային ժողովի նիստերը և քանի որ մենք ունենք այդ ավանդույթը, ես պարոն Օհանյանին ասացի՝ մեծ սիրով: Եւ վաղը (արդեն այսօր- խմբ.) ձեր թեկնածուն կհանդիպի ՔՊ խմբակցության հետ: Մենք կլսենք թեկնածուին, կքննարկենք, հետո կլսենք նաև էստեղ, և, եթե հավանություն տալու լինենք, բնականաբար, դա քվեարկությամբ կդրսևորվի»:

Հայկ Կոնջորյանը խոսքի այս մասում ասաց, թե ինստիտուցիոնալ համերաշխությունը շատ կարևոր է:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 26-ին նույն Հայկ Կոնջորյանը Սեյրան Օհանյանի մասին ԱԺ ամբիոնից նետեց. «Դուք դաստիարակություն ստացել ե՞ք… պապանձվեք…սրիկան դուք եք… »։

Իսկ երեկ նույն Օհանյանին դիմում էր պարոնով՝ ասելով կոլեգա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին «սառեցված» է․ Նիկոլ Փաշինյան
Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարավոր փակման մասին հարցին՝ ՀՀ վարչապետ...
«Հրապարակ». Ինչո՞վ են պայմանավորված վերջին սրացումները
ՀՀ իշխանությունները՝ ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի եւ ո՛չ էլ ԱԺ նախագահի մակարդակով բառ չասացին այդ օրը...
«Ժողովուրդ». Արցախի նախագահը ճակատագրական որոշումն ուղարկել է Նիկոլ Փաշինյանին. նոր զարգացումներ
Բնականաբար, Սամվել Շահրամանյանի կայացրած որոշումը եւ դրա ուղարկելու քայլը վրդովեցրել է Նիկոլ...
«Հրապարակ». Արմեն Աշոտյանի քննիչը պարգեւատրվել է
Արարատի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ՔԿ սեփականության...
«Ժողովուրդ». Նուարդ Վարդանյանի հայտարարագրում կեղծի՞ք կա
Հետաքրքիր զուգադիպությամբ ՔՊ-ականների գրեթե բոլոր ձեռքբերումները (բնակարան, ավտոմեքենա, հագուստ...
«Հրապարակ». Ինչպե՞ս են անցել ՔՊ փակ նիստերը
Մեր աղբյուրի տպավորությամբ, ՔՊ-ում ավելի ջերմ են ընդունել Գեղամ Գեւորգյանին, իսկ Արթուր Վանեցյանի...
Ամենաշատ