News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի դրամահատարանը թողարկել է Չարլզ III թագավորի պատկերով առաջին մետաղադրամները: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի ֆինանսների նախարարի օգնական Էնդրյու Լին։

«Ավանդույթի համաձայն՝ իրար հաջորդող միապետների պրոֆիլները պատկերված են տարբեր ուղղություններով նայող մետաղադրամների վրա, և ըստ այդ ավանդույթի՝ թագավորի պրոֆիլը շրջված է դեպի ձախ, իսկ Եղիսաբեթ II թագուհին ավստրալական բոլոր մետաղադրամների վրա՝ «դեմ» դեպի աջ», - ասել է Լին՝ Սիդնեյում լրագրողների հետ զրույցում:

Նախարարի օգնականը նշել է, որ դեկտեմբերի 8-ից «ամբողջ հանրապետությունում» շրջանառության մեջ են դրվել նոր մետաղադրամների խմբաքանակներ, սակայն առաջին ամիսներին, հավանաբար, դրանք շրջանառության մեջ գտնելը բավականին դժվար կլինի։ «Միլիոնավոր մարդիկ կցանկանան պահպանել դրանք՝ պատմության այս փոքրիկ կտորը պահպանելու համար», - ասաց նա:

Դրամահատարանի տվյալներով՝ 1 ավստրալիական դոլար արժողությամբ մետաղադրամների առաջին խմբաքանակը՝ 3,5 միլիոն, արդեն ուղարկվել է բանկերի մասնաճյուղեր և նրանց կողմից աստիճանաբար շրջանառության մեջ կդրվի։ Մնացած անվանական արժեքները փուլ առ փուլ հատվելու են 2024 թվականին։ Միաժամանակ, վաճառքում կհայտնվեն Չարլզ III-ի պրոֆիլով առաջին կոլեկցիոն մետաղադրամները։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ