News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է օրենսդրական մակարդակով լուծել զենքի կիրառմամբ քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքի հարցը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում «Զենքի շրջանառության գործընթացը կարգավորելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, իսկ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ՝ դեկտեմբերի 8-ին, ասաց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ 

Պատգամավորի խոսքով՝ ներկայացված փաթեթը, բացի իր հիմնական պաշտպանիչ գործառույթից, նպատակ է հետապնդում զարգացնել հրաձգություն սպորտը։ «Դա ուղղված է այս ոլորտում կոռուպցիոն հնարավոր դրսեւորումների վերացմանը, ապօրինի զենքի քանակի նվազեցմանը և ապօրինի շրջանառությունից դրանց աստիճանական դուրսբերմանը»,- վստահեցրեց Գաբրիելյանը։

Երկրի քաղաքացիները, մասնավորապես, կստանան հրազեն կրելու իրավունք, եթե բավարարեն մի շարք պահանջներ։ Դրանք ներառում են հոգեկան կայունություն, համապատասխան լիցենզիա ունենալը և այլն։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ