News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը


Հայաստանը խաղաղության պայմանագիրը կստորագրի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ դա լինելու է ի շահ Հայաստանի, ի շահ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը պետք է վերահաստատի իր հանձնառությունը՝ ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ընդգծեց նա:

Հարցին՝ միջազգային ճնշումն ազդե՞լ է Ալիեւի վրա, որ նա գնա գերիներին ազատելու քայլին, թե՞ սա զուտ բարի կամքի դրսեւորում է, Խանդանյանը պատասխանեց. «Իհարկե, չենք կարող բացառել, գուցե  դա շատ կարեւոր ազդեցություն է ունեցել գործընթացի վրա: Եթե Ադրբեջանը շարունակի ապակառուցողական լինել բանակցությունների ընթացքում, մենք շարունակելու ենք հորդորել, որ միջազգային գործընկերները եւ այն կողմերը, որոնք պատասխանատվություն եւ պատրաստկամություն են ստանձնել միջնորդ հանդիսանալ բանակցություններում, շարունակեն ճնշումը Ադրբեջանի վրա»:

Հիշեցնենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների։

Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ