News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Եվրոպական միության սահմանապահ Frontex-ը իր 55 աշխատակիցներին գործուղել է վերահսկելու Ֆինլանդիայի սահմանը Ռուսաստանի հետ այն բանից հետո, երբ Ֆինլանդիայի իշխանությունները միգրանտների հոսքի պատճառով որոշեցին ժամանակավորապես փակել բոլոր սահմանային անցումները: Այս մասին AFP-ին տված մեկնաբանությունում ասել է Frontex-ի ներկայացուցիչ Պյոտր Սվիտալսկին։

Ըստ Սվիտալսկիի՝ ԵՄ սահմանների պաշտպանության գործակալության 55 սպաներ ներկայումս տեղակայված են Ֆինլանդիայում, «նրանց մեծ մասը սահմանապահներ են, որոնք իրականացնում են սահմանային հսկողություն»:

«Իհարկե, մենք պատրաստ ենք փոխել սա (տեղակայման պարամետրերը), եթե իրավիճակը փոխվի։ Մենք կարող ենք այստեղ լինել ավելի երկար կամ ավելի կարճ՝ կախված կարիքից: Մենք գիտենք, որ միգրացիոն ճնշումը այն գործիքներից մեկն է, որն օգտագործում է Կրեմլը, ուստի կարող ենք ակնկալել, որ դա կշարունակվի»,- հավելել է բանախոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ