News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը


Օրվա եւ պայմանների մասին որեւէ տեղեկատվություն չկա, բայց ինչպես գիտեք, Հայաստանը միշտ կողմ է այդ ֆորմատում ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունների շարունակմանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ պետքարտուղար Բլինքենը Վաշինտոնում սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ խաղաղության շուրջ բանակցելու համար: 

«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ի մեր գործընկերները բավարար ջանք եւ գուցե նաեւ ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի բանակցությունները Վաշինգտոնում շարունակվեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Մոսկվայում հնարավոր բանակցություններին, Խանդանյանն ասաց. «Մոսկվայում բանակցությունների անցկացման կոնկրետ, շատ հստակ ժամկետներ եւ առաջարկներ, որքանով ես տեղյակ եմ, չեն հնչել: Շատ կարեւոր բանակցությունների տրամաբանության շարունակականության ապահովումը:  Ձեւավորվել է մի տրամաբանություն, որ ԱԳ նախարարների մակարդակով ընթացել են բանակցությունների փուլեր Վաշինգտոնում, եւ երկրների ղեկավարների մակարդակով Բրյուսելում, եւ շատ լավ կլինի, որ ամեն ինչ նոր  կետից չսկսելու համար այդ շարունակականությունը ապահովվի: Մենք սպասում ենք եւ ակնկալում ենք, որ այդ բանակցությունները շարունակվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ