News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը մտադիր է իր անդամ երկրներին իրավունք տալ արգելափակել Ռուսաստանի և Բելառուսի ընկերությունների մուտքը դեպի իր գազատարներ և հեղուկ գազի տերմինալներ։ Այս մասին ուրբաթ հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով Բրյուսելի որոշման նախագծին։

ԵՄ անդամ երկրները կարող են իրավունք ունենալ «մասնակի կամ, եթե դա հիմնավորված է, ամբողջությամբ սահմանափակել»Ռուսաստանի և Բելառուսի գազային օպերատորների կողմից  մուտքը ենթակառուցվածք՝ պաշտպանելու իրենց կենսական անվտանգության շահերը, ասվում է փաստաթղթի նախագծում։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հրապարակմանը ասել է, որ առաջարկը կարող է հիմք դառնալ ԵՄ ընկերությունների և ռուսական գազ մատակարարողների միջև պայմանագրերը խզելու համար՝ առանց պայմանագրերի խզման համար խոշոր տուգանքներ վճարելու:

Ենթադրվում է, որ ԵՄ անդամ երկրների և Եվրախորհրդարանի բանակցողները ուրբաթ օրը կհաստատեն որոշման նախնական տեքստը, ասվում է զեկույցում։

ԵՄ-ն նախկինում իրականացրել էր գազի գնման համատեղ նախաձեռնություն՝ ձմռանն առաջ մատակարարումները համալրելու և էներգիայի անցյալ տարվա ռեկորդային բարձր գների կրկնությունից և Եվրոպայում դեֆիցիտի հետ կապված մտահոգություններից խուսափելու համար:

ԵՄ անդամ երկրները նույնպես այժմ քննարկում են Եվրահանձնաժողովի առաջարկը Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական պատժամիջոցների 12-րդ փաթեթի վերաբերյալ՝ ի պատասխան 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ