News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը


Հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովների հանդիպմանը ավելի շատ աշխատանքային հարցեր են քննարկվել, թե արդյոք քարտեզների շուրջ համաձայնության եկել են, թե ոչ, կարծում եմ՝ այս պահին դեռեւս այդպիսի արձանագրում չի արվել հանդիպման ընթացքում, այլապես դա կհրպարակվեր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Քանի դեռ Ադրբեջանը հրապարակային, պաշտոնապես այդ մասին չի ասել, այո, կարող ենք ասել, որ դեռեւս իր համաձայնությունը չի տվել գործընթացն իրականացնել 1975 թվականի քարտեզներով: Չնայած Ադրբեջանը դրան համաձայնել էր հուլիսին եւ մեր նպատակն ու պահանջն է, որ դա վերահաստատվի»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ