News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

«Wi-Fi Calling» ծառայությունն արդեն հասանելի է Վիվա-ՄՏՍ-ի ցանցում: Կան վայրեր, որտեղ բջջային ցանցի ազդանշանը թույլ է կամ անհասանելի, ինչը խնդիր է առաջացնում զանգահարելիս կամ զանգեր ստանալիս: Այսօր «Wi-Fi Calling»-ի շնորհիվ այս խնդիրը հեշտությամբ լուծվում է: Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը «Wi-Fi Calling» ծառայության միջոցով և VoWi-Fi տեխնոլոգիայի հետ համատեղելի սմարթֆոնով թույլ է տալիս ընկերության բաժանորդներին զանգեր կատարել Wi-Fi ցանցի միջոցով թե՛ տանը, թե՛ արտերկրում։ Պարզապես պետք է միանալ որևէ Wi-Fi ցանցի և շարունակել օգտվել բջջային ծառայություններից: Զանգահարելիս ու զանգեր ստանալիս գործում են ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագները:

«Վիվա-ՄՏՍ-ի համար անչափ կարևոր է, որ ընկերության բաժանորդները սմարթֆոնների գործառույթները կիրառելու ավելի շատ հնարավորություններ ունենան: Ընկերությունն առաջարկում է նորարարական ծառայություններ, որոնց առանցքում IMS (IP Multimedia Subsystem) համակարգն է։ Այսօր դժվար է պատկերացնել կյանքն առանց բջջային հեռախոսի: Շատերիս համար սմարթֆոնները պարզապես անփոխարինելի են։ Մենք սովոր ենք, որ բջջային կապը և Wi-Fi-ը գործում են իրարից զատ, բայց երբեմն հայտնվում ենք այնպիսի վայրերում, որտեղ բջջային կապը հասանելի չէ, բայց կա Wi-Fi ցանց։ Հենց այստեղ է օգնության հասնում «Wi-Fi Calling»-ը, բայց այս տեխնոլոգիայի հնարավորությունները սրանով չեն սահմանափակվում։ «Wi-Fi Calling»-ի միջոցով կատարված զանգը համարվում է տեղական, այսինքն՝ խոսում եք նույն գնով, ինչ Հայաստանում: Նոր տեխնոլոգիաներ ներդնելով՝ մենք փորձում ենք մեր բաժանորդների կյանքը դարձնել ոչ միայն հարմարավետ, այլև ավելի շահավետ»,- ասաց Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

20231207_110320.jpg (2.83 MB)

«Wi-Fi Calling»-ը կարող է օգնության հասնել այն վայրերում, որտեղ բջջային կապը համեմատաբար թույլ է, օրինակ՝ երբ գտնվում եք ստորգետնյա, կիսանկուղային տարածքներում, ամառանոցներում և ցանկացած այլ վայրում, որտեղ կապն անկայուն է, բայց առկա է Wi-Fi ցանց։ Պարտադիր չէ, որ «Wi-Fi Calling»-ով զանգահարելիս զանգը ստացող անձը նույնպես ունենա ակտիվ «Wi-Fi Calling» ծառայություն, որպեսզի կարողանա պատասխանել զանգին:

«Wi-Fi Calling» ծառայությունը չի նախատեսում ռոումինգի ակտիվացում կամ հատուկ OTT հավելվածի ներբեռնում: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ արտադրողի կողմից ներդրված և մեր տարածաշրջանի համար ակտիվացված «Wi-Fi Calling» ֆունկցիայով սմարթֆոն, սմարթֆոնի կարգավորումներում ակտիվացնել «Wi-Fi Calling»-ը և միանալ որևէ Wi-Fi ցանցի։

Արդյունքում, անգամ բջջային ցանցին միացած չլինելու (անհասանելի) դեպքում կամ ինքնաթիռի ռեժիմում, Wi-Fi ցանցում գրանցվելուն պես զանգերն ավտոմատ կերպով կկատարվեն «Wi-Fi Calling»-ի միջոցով:

Ծառայության ակտիվ լինելու կարգավիճակը երևում է սմարթֆոնի էկրանին: VoWi-Fi-ի կարգավիճակը կարելի է ստուգել նաև *412# հրահանգի միջոցով:

Տպել
Ամենաշատ