News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը


Իլհամ Ալիևի թիվ մեկ նպատակն է ՀՀ-ի հետ երկկողմ բանակցություններ վարել, և ինչ-որ տեղ փակուղում հայտնված բանակցությունները տեղափոխել իր առաջարկած դաշտ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Հայստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նրա համոզմամբ՝ Ալիևի նկատմամբ ճնշումներ են գործադրվում այն մասով, որ վերջինս հրաժարվում է արևմտյան հարթակներում բանակցություններ անցկացնելուց. «Ադրբեջանը դրան որեւէ հոդաբաշխ բացատրություն չէր կարողանում տալ: Վերջերս մենք նաեւ ԵԽ-ում ենք դրա մասին քննարկում ունեցել: Հիմա Ադրբեջանը փորձում է մեղմել իր նկատմամբ ճնշումները: Երկրորդը, ես վստահ եմ, որ փորձում է ասել, որ ճիշտ է երկկողմ ձեւաչափով բանակցելը: Սրանով Ալիեւն ասում է՝ տեսեք, որ երկկողմ բանակցում ենք, ինչպիսի դրական արդյունքներ են լինում: Սա կարող է տանել խաղաղության պայմանագրի ամբողջացմանը, եւ բանակցությունների տեղափոխմանը երկկողմ ձեւաչափի դաշտ»,-ասաց նա:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, սակայն, երկկողմ բանակցությունները վտանգավոր է, լինելու է պարտվողի և հաղթողի խոսակցություն. «Երկրորդը, ի՞նչ է նշանակում երկկողմ ձեւաչափով հարցեր լուծել, դա նշանակում է, որ հարց չի մնացել լուծելու: Ե՞րբ է առաջանում միջնորդների անհրաժեշտություն, երբ կողմերը ունենում են չհամաձայնեցված դիրքորոշումներ, եւ դրանց համապատասխանեցումը կատարվում է միջնորդների մասնակցությամբ: Նրանք տալիս են հնարավորություն, որ այն, ինչ արդեն ձեռք է բերվել երաշխավորվի: Այստեղ նաեւ միջազգային երաշխավորների հարցն է կորում»,-ասաց Ռուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ