News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Մոսկվայում գոհունակությամբ են ողջունել Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու՝ փոխադարձ մտադրությունը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

«Մենք ողջունում ենք հայ և ադրբեջանցի զինվորականների ազատ արձակման վերաբերյալ՝ Բաքվի և Երևանի միջև համաձայնությունը։ Ռուսաստանը հետևողականորեն առաջ էր քաշում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով կալանավորներին փոխանակելու գաղափարը։ Սա նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը և նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների համապարփակ եռակողմ համաձայնագրերին համահունչ»,- նշել է Զախարովան։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցությունը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման և քաղաքացիական հասարակության միջոցով շփումների հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ