News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը


Եթե ամեն ինչ շուտափույթ է տեղի ունենում եւ չճշտված հարցեր կան, դա նշանակում է՝ Հայաստանը միակողմանի զիջել է, որովհետեւ Ադրբեջանի կողմից որեւէ զիջման մասին որեւէ հայտարարություն ես չեմ լսել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Հայստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Նիկոլ Փաշինյանը խոսում է 29800 քկմ-ի մասին, բայց դա ֆիքսվո՞ւմ է Ադրբեջանի կողմից, թե ոչ: Ադրբեջանի կողմից նման հայտարարություն չի եղել, եւ ես չեմ էլ տեսնում, որ կարող է լինել:

Այս պարագայում Հայաստանը պետք է բնական հարցեր առաջադրի, նախ պետք է ասի՝ բանակցություններ կարող են տեղի ունենալ սկսած այն պահից, երբ որ իմ տարածքներից դուրս կբերվեն Ադրբեջանի զորքերը: Ի՞նչ ես դու բանակցում, երբ ինքը կարող է դա ֆիքսի, ասելով՝ ես լավ էլ ճիշտ տեղում կանգնած եմ: Մենք հայտարարում ենք, որ 200 քկմ տարածքի կորուստ ունենք, ու այդ պայմաններում գնում ենք ինչի՞ մասին բանակցենք: Կամ պետք է որպես առաջին քայլ լինի այդ 200 քկմ-ի ազատագրում, որից հետո սկսենք խոսել մյուս բոլոր հարցերի մասին, կամ եթե դա չենք անում, գնում ենք խոսելու Ադրբեջանի պայմաններով»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ