News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Ստամբուլի դատախազությունը պահանջել է ձերբակալել Սոմալիի նախագահ Մուհամեդ Հասան Մահմուդի որդուն՝ ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, որի ժամանակ առաքիչ է մահացել։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։

«Ձերբակալվածի նկատմամբ կալանավորման հրաման է տրվել... Մահմուդի նկատմամբ նաև Թուրքիայից դուրս գալու արգելք է դրվել»,- հեռուստաալիքը մեջբերում է դատախազության հայտարարությունը։

Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին Ստամբուլի կենտրոնում՝ Քենեդու մայրուղու վրա. 38-ամյա առաքիչ Յունուս Գեչերը թունելի ելքի մոտ մոտոցիկլետով սկսել է դանդաղեցնել ընթացքը՝ ճանապարհի եզրին կանգ առնելու համար։ Նույն ուղղությամբ ընթացող մեքենան, որի ղեկին եղել է Մոհամեդ Հասան Մահմուդը, բախվել է մոտոցիկլետին, իսկ Գեչերը հարվածից հետո շպրտվել է ճանապարհի վրա։

Վթարից հետո առաքիչը հոսպիտալացվել է, իսկ Սոմալիի նախագահի որդին ոստիկանությունում ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել։ Դեկտեմբերի 6-ին առաքիչը մահացել է հիվանդանոցում՝ չնայած բժիշկների ջանքերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ