News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

«Սիսմուր» ՍՊԸ-ին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արարատի մարզ, գ. Արևշատ)։

Մասնավորապես՝

- չի իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրում, լվացում և ախտահանում,

- արտադրական շինության պատերի և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

- չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունն ու խոնավության խտացումը,

- բոլոր գործիքները, պարագաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

- չի ապահովվել կրծողների և միջատների արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը, չի իրականացվել դրանց ոչնչացման գործընթաց,

- ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, ինչպես նաև լվանալու և չորացնելու համար նախատեսված միջոցներով,

- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,

- սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների,

- սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:

Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Տպել
Ամենաշատ