News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը


Օրերս, ըստ պաշտոնական տեղեկատվության, թափառող շներից վախենալու հետեւանքով դպրոցական երեխաները դպրոց գնալու ճանապարհին վազել էին, նրանցից մեկը ընկել էր, գլուխը հարվածել էր սալիկներին եւ մահացել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ հավելելով, դրան հաջորդեց թափառող շների նկատմամբ ատելության արշավ:

«Փաստացի, երեկ Հրազդանում ականատես ենք եղել շների սպանդի: Առանձնակի դաժանությամբ վերացրել են թափառող շներին, նրանց վրա մի քանի անգամ կրակել են: Սա էլ բորբոքել ու ցասում է առաջացրել կենդանասերների շրջանում: Այս երկու դեպքերը հասարակությանը բաժանել են երկու մասի. Մարդիկ, որոնք ասում են՝ միանշանակպետք է վերացնել թափառող կենդանիներին, եւ կենդանասերներ, որոնք ասում են՝ մարդիկ իրենց վերաբերմունքով են հասցնում նրան, որ կենդանիները իրենց վրա հարձակվեն: 

Սա միանշանակ կառավարության եւ իրավապահ մարմինների թերի աշխատանքի հետեւնքն է: Կառավարությունը պետք է ապահովի ստերջացման համակարգը, որը թերի է կատարվում»,-ասաց նա:

Նշենք, որ կենդանասերներն այսօր՝ դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ իրենց հետ բերելով սպանված շներից մեկի մարմինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ