News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույսը դնում է ԱՄՆ-ի համերաշխության և փոխադարձության վրա՝ իր երկրին F-16 կործանիչներ վաճառելու հարցում՝ ի պատասխան Թուրքիայի Մեջլիսի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրության վավերացման։

«Դուք ասում եք, որ F-16-ի [վաճառքի] հարցում քայլ կանեք այն բանից հետո, երբ այն կլուծվի [ԱՄՆ] Կոնգրեսում։ Իսկ ես ունեմ խորհրդարան, և չեմ կարող նման քայլի գնալ, քանի դեռ վավերացման արձանագրությունը չի անցել իմ խորհրդարանում։ Եթե ​​մենք ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներ ենք, ապա եկեք ամեն ինչ անենք միաժամանակ՝ ի նշան համերաշխության։ Մեր խորհրդարանը ճիշտ որոշում կկայացնի»,- ասել է Էրդողանը լրագրողներին` վերադառնալով Հունաստանից, որտեղ նա պաշտոնական այցով այցելել էր դեկտեմբերի 7-ին։ 

Թուրքիան մի քանի տարի առաջ ԱՄՆ-ից պահանջել էր 40 F-16 Block 70 կործանիչ և 80 Block 70 արդիականացման կոմպլեկտներ` իր գործող ինքնաթիռների համար։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը, Կոնգրեսի որոշ անդամներ կոչ են անում նման մատակարարումները կապել Անկարայի քայլերի հետ, որոնք անհրաժեշտ են Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Նոյեմբերի սկզբին հաղորդվում էր, որ Թուրքիայի կողմից ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման վերաբերյալ տեխնիկական մակարդակով բանակցություններն ավարտվել են, և Անկարան ակնկալում է հարցի դրական լուծումը։

Դաշինքին Շվեդիայի միանալու մասին արձանագրությունները դեռ չեն վավերացրել միայն Հունգարիան ու Թուրքիան։ Թագավորության դիմումը ՆԱՏՕ-ին հավանություն տալու համար Թուրքիան պահանջում է, որ երկրի իշխանությունները գործնականում կիրառեն ահաբեկչության դեմ պայքարի նորացված օրենքը, մասնավորապես՝ Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը հակազդելու հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ