News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ են տվել. Այս մասին խորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։

Գաֆարովան հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ Հայաստանի հետ խաղաղ բանակցություններ են սկսվել։

«Այսօր կարելի է ասել, որ այս բանակցությունները դրական արդյունքներ են տալիս։ Նախօրեին Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարություն էր հրապարակվել։Երկու կողմերն էլ համաձայն են, որ տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելու համար  պատմական հնարավորություն է ստեղծվել: Կողմերը հաստատել են հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների փոխադարձ հարգանքի վրա հիմնված խաղաղության պայմանագիր կնքելու՝ իրենց մտադրությունը։ Հայտարարությունը պարունակում է մի շարք քայլեր՝ խաղաղության համաձայնագրի մոտեցման համար։ Մոտ ապագայում մենք կտեսնենք այդ քայլերի շարունակությունը»,- հավելել է Գաֆարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ