News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Բաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Էուլջեքյանը, X-ի իր միկրոբլոգում արձագանքել է այն տեղեկությանը, որ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ և Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների։

«Սպասում եմ լսելու նրա ձայնը։ Թող շուտ լինի»,-գրել է նա՝ ամուսնու հետ համատեղ լուսանկարով կիսվելով։

Նշենք, որ Ադրբեջանը հրապարակել է հայ 32 զինծառայողների անունները, որոնց թվում է նաև Վիգեն Էուլջեքյանի անունը։

Լինդա Էուլջեքյանը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, այդ թվում նաև լիբանանահայ քաղաքական գործիչ Պաուլա Յակուբյանից, ով գրել է. «Վիգենը վերջապես ազատ է։ Շնորհավորում ենք Լինդա և Քրիստինա։ Ձեր շարունակական ջանքերի և կատարված աշխատանքի շնորհիվ Վիգենը կվերադառնա ձեզ մոտ»:

Հիշեցնենք՝ Վիգեն Էուլջեքյանը գերեվարվել էր 2023-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո` Շուշիի հարակից տարածքից, երբ փորձել էր այնտեղ մնացած անձնական իրերը վերցնել:

Մինչդեռ Ադրբեջանը հայտարարում է, թե լիբանանահայ Վիգենը «վարձու կռվող է եղել, որը կռվել է Ադրբեջանի դեմ»։

Նշենք նաև, որ Վիգեն Էուլջեքյանի հետ գերեվարվել էր նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը, ով նույնպես Արցախ էր գնացել իրերը տեղափոխելու համար։ Լիբանանի Կառավարության ջանքերով 2021 թվականի մարտին Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել և տեղափոխվել Լիբանան:

Տպել
Ամենաշատ