News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Բոլոր պայմանագրերում միշտ կա չազդարարվող մաս, որը հետագայում ի հայտ է գալիս։ Հայաստանի համար գերիների ազատ արձակումը շատ լուրջ ձեռքբերում է, որը բարձրացնում է իշխանության հեղինակությունը։ Ալիևը հիանալի հասկանում է, որ դա պետք է Հայաստանին, ուստի այսթանձրուկի ներքո հավանաբար կան պայմաններ, որոնք չեն ազդարարվում, քանի որ այդ պայմանները կարող են տհաճ լինել Հայաստանի կառավարության համար։ Այս մասին դեկտեմբերի 8-ին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի գրասենյակի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համատեղ հայտարարության համաձայն, Ադրբեջանը պատրաստվում է ազատ արձակել 32 հայ, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի  զինվծառայողի։

Փորձագետը հավելել է, որ ցանկացած պայմանագիր ունի փիար կողմ.

«Գերիների ազատ արձակումը Հայաստանի համար շատ ուժեղ փիար կողմ է։ Ալիևը դա շատ լավ հասկանում է և խաղում է Երևանի հետ»,- հավելել է նա։

Լեպեխինը պարզաբանել է, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած փոխհարաբերություն անհավասարարժեք է։

«Ադրբեջանը հանդես է գալիս որպես հաղթող կողմ, որն իր ձեռքում ունի բազմաթիվ հաղթաթղթեր, իսկ Հայաստանը այն կողմն է, որը ստիպված է ստորագրել Ադրբեջանի առաջարկած ցանկացած համաձայնագիր։

Բաքվի համար  ոչինչ չարժի գերիներին ազատելը։ Եթե ​​նույնիսկ խաղաղության պայմանագիր կնքվի, դա չի նշանակում, որ Ադրբեջանը հետագայում առաջ չի տանելու իր շահերը։ Նա կշարունակի իր շահերն առաջ տանել ըստ նախատեսված պլանի՝ կախված ոչ թե նրանից, թե ինչ է մտածում Հայաստանի ղեկավարությունը, այլ կախված նրանից, թե ինչպես կզարգանա ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և այլուր։ Եթե ​​Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանեն Թուրքիան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ, ապա նա դա կանի անկախ նրանից, թե ինչ է մտածում Փաշինյանը։

Ուստի Հայաստանը չպետք է պատրանքներ ունենա»,- հավելել է քաղաքագետը։

Նրա գնահատմամբ, Երևանն ու Բաքուն միանգամայն տարբեր տեսակետներ ունեն ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ։

«Հայաստանը դա դիտարկում է որպես հնարավոր հետաձգում, որ Ադրբեջանը, իբր, որոշակի երաշխիքներ է տալիս էսկալացիայի բացառման կամ հայկական տարածք առաջխաղացման համար։ Իսկ Բաքուն ձգտում է թուլացնել Հայաստանի զգոնությունը, կաշառել նրան այս խաղաղ համաձայնագրով և միաժամանակ զբաղվել սեփական խնդիրների լուծմամբ։ Հետևաբար, Երևանն այս մասին չպետք է մտածի. կան ավելի հրատապ խնդիրներ՝ կապված այն բանի հետ, թե ինչպես բնակեցնել Արցախից հարկադիր տեղահանվածներին, գտնել փոխըմբռնում ընդդիմության հետ, ինչպես վարել իրական բազմավեկտոր քաղաքականություն և ամբողջությամբ չընկնել ՆԱՏՕ-ի տակ», - նշել է Լեպեխինը:

Նա կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունն այսօր կորպորատիվ խնդիրներ ունի, ոչ թե ազգային։

«Կորպորատիվ խնդիրները հանգում են նրան, որ անհրաժեշտ է ապահովել Արևմուտքի հաշվին անվտանգությունը, շրջադարձ կատարել դեպի Արևմուտք և առաջացած խնդիրների դեպքում մեկնել այնտեղ»,- եզրափակել է փորձագետը։

Արամ Դանիելյան



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ