News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Յերապետիտիսը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում նրան տեղեկացրել է հինգշաբթի օրը կայացած Հունաստանի և Թուրքիայի համագործակցության բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։ Այս մասին հայտնում է Հունաստանի ԱԳՆ լրատվական ծառայությունը։

«Յերապետրիտիսը ողջունել է հայ-ադրբեջանական համատեղ հռչակագիրը, որով հայտարարվում է գերիների փոխադարձ ազատ արձակման և երկու կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների մասին՝ ընդգծելով, որ Հունաստանն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերին», - ասվում է հայտարարության մեջ։

Յերապետրիտիսը նշել է, որ Հունաստանը կարծում է, որ կարևոր է լուծել տեղահանված բնակչության մարդասիրական կարիքները և խթանել ինստիտուցիոնալ երկխոսությունը ԵՄ-ի և Հայաստանի միջև:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Յերապետիտիսին Հայաստանին աջակցելու համար և ողջունել առաջընթացը հունա-թուրքական հարաբերություններում։

Միրզոյանը հույն նախարարին հրավիրել է այցելել Երևան, Յերապետիտիսն ընդունել է հրավերը՝ ասելով, որ այցը ծրագրվելու է դիվանագիտական ուղիներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ