News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-12-ը  աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում:Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նախարար Միրզոյանը հրավիրված է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ