News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլտսրյոմը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը` արձագանքելով Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի արձագանքին։ 

«Շատ լավ լուրեր։ Շվեդիան աջակցում է Շառլ Միշելի ջանքերին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ ի շահ երկու երկրների և տարածաշրջանի»,- գրել է Բիլստրյոմը X-ում։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը նախօրեին համատեղ հայտարարություն էին տարածել, որի համաձայն՝ Բաքուն ազատ է արձակում 32 հայ ռազմագերիների, իսկ ՀՀ-ն՝ 2 ադրբեջանցի զինծառայողի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ