News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

ԱրարատԲանկը երրորդ տարին անընդմեջ Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»:

Սույն թվականի մայիս ամսին Նյու Յորքում կայացած «Լավագույն ենթապահառու բանկեր» ամենամյա 21-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է 2023թ․-ի հաղթողներին յոթ տարածաշրջաններում և ավելի քան 80 երկրներում, տարածքներում և շրջաններում:

Տեղական շուկաներում և տարածաշրջաններում լավագույն ծառայություններ մատուցող հաստատություններին ընտրելիս «Global Finance»-ի խմբագրական խորհուրդը հաշվի է առել շուկայական հետազոտությունների արդյունքները և փորձագիտական աղբյուրներից և բանկերից ստացված տվյալները:

Ընտրության ընթացքում կիրառվել են մի շարք չափանիշներ, ինչպիսիք են` հաճախորդների հետ հարաբերություններ, սպասարկման որակ, մրցակցային սակագներ, ոչ ստանդարտ բնույթի գործարքների օպտիմալ վարում, տեխնոլոգիական հարթակներ, հետհաշվարկային գործառնություններ, բիզնեսի անընդհատության ապահովում, տեղական շուկաների և օրենքների իմացություն:

Ընտության համար հիմք է հանդիսացել նաև պահառության ծառայությունների օգտվողներից ստացված տեղեկատվությունը: Գնահատվել է 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեությունը: «Global Finance»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոյի խոսքով` արժեթղթերի սպասարկման ոլորտը շարունակում է զարգանալ դրա հիմքում ընկած տեխնոլոգիաների թռիչքային զարգացմանը զուգընթաց:

««Global Finance»-ի «Լավագույն ենթապահառու բանկեր» մրցանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել այն կազմակերպությունները, որոնք նորարար և արդյունավետ լուծումներ են առաջարկում հաճախորդներին ամբողջ աշխարհում»,- նշել է Ջ. Ջիարապուտոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ