News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Սյունիքի մարզի պարեկները դեկտեմբերի 7-ի ժամը 11-ին Կապան քաղաքի Շահումյան փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են 27-ամյա երիտասարդի վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բեռնախցիկի տեսանելի հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի և գործարանային տեսքի փոփոխություններով հրացան՝ օպտիկական սարքով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Տպել
Ամենաշատ