News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչների։

ՆԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ղեկավարությանն ու աշխատակիցներին՝ Ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցության համար։

Ներքին գործերի նախարարի հրամանով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանն ու տեղակալ Ստանիսլավ Հակոբյանը պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, իսկ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության օգտատերերի փորձառության և ծառայությունների մատուցման ղեկավար Հարմիկ Ազարյանն ու գործակալության բիզնես-վերլուծաբան Կոնստանտին Չոբանյանը՝ պատվոգրերով»։

Տպել
Ամենաշատ